Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իջեցրե´ք երաժշտությունը. մասնագետները կանխատեսում են, որ բարձր երաժշտության պատճառով առաջիկայում 1,1 միլիարդ դեռահաս կզրկվի լսողությունից

23:05, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Իջեցրե´ք երաժշտությունը. մասնագետները կանխատեսում են, որ բարձր երաժշտության պատճառով առաջիկայում 1,1 միլիարդ դեռահաս կզրկվի լսողությունից

Առողջապահության համաշխարհային կազակերպության աշխատակիցներն զգուշացնում են՝ այն դեռահասներն, ովքեր բարձր երաժշտություն են լսում օրական մեկ ժամից ավելի, իսկ նրանց թիվն առավել քան 1,1 միլիարդ է, արդեն 30 տարեկանից հետո կարող են կանգնել լսողական խնդիրների առաջ: Ապացուցված է, որ ինչքան բարձր է երաժշտության ձայնն, այնքան շատ է այն վնասում լսողությունը:

Մասնագետները հաշվարկել են, որ ներկայում աշխարհում 12-35 տարեկան 43 միլիոն մարդ տառապում է լսողության մասնակի խանգարումներով: Նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Միայն ԱՄՆ-ում 1994-2006թթ. վատ լսող դեռահասների թիվը 3,5 %-ից աճել է 5,3 %-ի:

Բժիշկները խորհուրդ են տալիս հատուկ մեկուսացնող ականջակալներով երաժշտություն լսելիս ձայնը չբարձրացնել 60 %-ից, համերգասրահներում կամ էլ դիսկոտեկներում հեռու մնալ ակուստիկ վայրերից ու դինամիկներից, իսկ աղմկոտ վայրերում՝ գործարաններ, գնացքներ, ինքնաթիռներ, պարզապես ականջը փակել բամբակով:

6949 | 0
Facebook