Խնդրում ենք սպասել...

Միջազգային

20 կգ կշռող 10 ամսական աղջկա առողջությունը վտանգի տակ է

21:15, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
20 կգ կշռող 10 ամսական աղջկա առողջությունը վտանգի տակ է

Հնդիկ բժիշկները խորապես անհանգստացած են 10 ամսական աղջկա առողջությամբ, քանի որ երեխան 6 տարեկան երեխայի քաշ ունի և արդեն կշռում է 20 կգ:

Ալիյա Սելամն աշխարհ է եկել 4 կգ քաշով, սակայն 4 ամիս անց սկսել է ակտիվորեն գիրանալ: Այժմ նա աշխարհում իր հասակակիցների շրջանում ամենագեր երեխաներից մեկն է: Նրա ծնողները ևս շատ անհանգստացած են, մանավանդ որ նրանց երեխաներից մեկը մահացել է 1,5 տարեկանում՝ դարձյալ քաշի կտրուկ ավելացման հետևանքով: Սակայն նրանց ֆինանսական դրությունը թույլ չի տալիս անգամ նորմալ հետազոտել երեխային՝ պարզելու համար հիվանդության պատճառը:

Այժմ Ալիյայի սննդի օրաբաժինը գերազանցում է իր տարիքի 3 երեխաների օրաբաժինը, ինչը ևս ծնողներին ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում: Սակայն աղբյուրը նշում է, որ համագյուղացիները նրան շատ են սիրում և հաճախ են ուտելիք բերում:

18085 | 0
Facebook