Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստան, որ մահացավ Բորիս Նեմցովի հետ. «The Bloomberg View»-ի արձագանքը

18:17, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Ռուսաստան, որ մահացավ Բորիս Նեմցովի հետ. «The Bloomberg View»-ի արձագանքը

«Տարիներ շարունակ Պուտինի յուրայիններն աչք են փակել Բորիս Նեմցովի քննադատությունների վրա: Բոլորը գիտեին` ինչ է պատրաստվում ասել Նեմցովը: Այդ մարդը, ում Բորիս Ելցինն ընտրել էր իբրև իր հետնորդի, դարձավ անօգտակար և օտարված: Իսկ այժմ Նեմցովի կողմից պուտինյան Ռուսաստանի քննադատությունը գնահատվում է ամենասոսկալի եղանակով»,- գրում է «The Bloomberg View» պարբերականի վերլուծաբան Լեոնիդ Բերեշիդսկին:
     «Նա տարբերվում էր խորհրդային գործիչներից: Նա նման էր հոլիվուդյան ֆիլմերից ռուսաստանյան խորխորատներում հայտնված քաղաքական գործչի: Նրա բարեփոխումները Նիժնիյ Նովգորոդը դարձրին ամենագրավիչ շրջաններից մեկը միջազգային ներդրողների համար»,- Նիժնիյ Նովգորոդում Նեմցովի կառավարման տարիները հիշելով` գրել է վերլուծաբանը: Վերջինի հավաստմամբ` Ելցինը բարձր պաշտոնի էր նախապատրաստում Նեմցովին, սակայն Նեմցովի խանդավառությունը նվազեց, երբ 1999թ. երկրի վարչապետ նշանակվեց Պուտինը:

Բերեշիդսկին, այնուամենայնիվ, հիշեցրել է, որ ի սկզբանե Նեմցովը քաղաքագետ Իեն Բրեմերի հետ սատարել է Պուտինին: 2000թ. նրանք Պուտինի մասին «The New York Times»-ին ասել են. «Ճիշտ կլիներ, եթե Ռուսաստանն առաջնորդեր ազգային շահերին անսահման նվիրված ղեկավար»: Սակայն, ինչպես հիշեցնում է վերլուծաբանը, Նեմցովի սպանության օրը Իեն Բրեմերն իր «Թուիթեր»-ում գրառում է արել` ասելով. «Մենք սխալվեցինք: Հանգչիր խաղաղությամբ, Բորիս»:

Եզրափակելով իր հոդվածը` Բերեշիդսկին գրել է. «Ես թերահավատորեն եմ վերաբերվում նրան, թե Նեմցովի մահը հակապուտինյան շարժում կբարձրացնի Ռուսաստանում: Բայց ամեն դեպքում ես չեմ կարող լռել այն մասին, թե ինչպիսին կլիներ մեր երկիրը, եթե Ելցինը 1999թ. ճիշտ ընտրություն կատարեր: Բորիս Նեմցով նախագահի պարագայում Ռուսաստանը բոլորովին այլ երկիր կլիներ, նրա մահով այդ չիրականացած ապագան ևս մահացավ»:

8090 | 0
Facebook