Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փետրվարի 28-ի դիվերսիայի ժամանակ ադրբեջանցիները 15 հոգով կրակ են բացել հերթափոխի գնացող մեր զինվորների մեքենայի վրա

12:16, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Փետրվարի 28-ի դիվերսիայի ժամանակ ադրբեջանցիները 15 հոգով կրակ են բացել հերթափոխի գնացող մեր զինվորների մեքենայի վրա
     Նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ, գրում է Yerkir.am-ը: «Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր` այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու: Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին` Հայկ Բարոյանը: Հակառակորդի` մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ` բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի: Տեղեկությունների համաձայն` հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա` Աղեկյանը»:
    
     Մանրամասները` Yerkir.am կայքում:
7357 | 0
Facebook