Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բորիս Նեմցովի սպանության հետ կապված` ռուբլին արժեզրկվել է

12:06, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Բորիս Նեմցովի սպանության հետ կապված` ռուբլին արժեզրկվել է

Ռուսաստանի արտարժույթի շուկան այսօր սկսել է իր աշխատանքը ռուբլու արժեզրկմամբ: Շուկայի բացման ժամանակ ամերիկյան 1 դոլարի փոխարժեքն ավելացել է 0,18 ռուբլով` հասնելով 61,78 ռուբլու: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0,14 ռուբլով` հասնելով 69,04 ռուբլու: Նշենք, որ հետագա 1 ժամվա ընքացքում ռուբլու արժեզրկումը շարունակվել է` 12:00-ի դրությամբ ամերիկյան 1 դոլարն արդեն գնահատվել է 62,32 ռուբլի, իսկ եվրոն` 69,59 ռուբլի:
     Ռուբլու արժեզրկումը պայմանավորված է նավթի գների անկման և ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ, հաղորդում է «ԷռԲեԿա»-ն:

4835 | 0
Facebook