Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալ Քաիդա»-ն և ԻՊ-ն ահաբեկչությունները կազմակերպել են մեծահասակների համար նախատեսված կայքերի, «eBay»-ի և «Reddit»-ի միջոցով

18:47, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
«Ալ Քաիդա»-ն և ԻՊ-ն ահաբեկչությունները կազմակերպել են մեծահասակների համար նախատեսված կայքերի, «eBay»-ի և «Reddit»-ի միջոցով

«Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների ահաբեկիչներն իրենց ահաբեկչությունները կազմակերպել են նոր ու արտասովոր միջոցներով՝ օգտագործելով պոռնո-կայքերը, «eBay» առցանց վաճառքի և «Reddit» լրատվական հարթակները: Այս տեղեկատվությունը հայտնվել է «Gideon’s Spies» գրքի «Մոսադի գաղտնի պատմությունը» հավելվածում:

Ինչպես հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ գաղտնագրված հաղորդագրությունները նրանք բացեիբաց տեղադրել են վերոնշյալ հարթակներում և դրանց միջոցով ոչ միայն կարողացել են հասկանալ իրար, այլև՝ իրականացնել ահաբեկչություններ տարբեր վայրերում: Հանցագործների գործողությունները բացահայտել են իսրայելցի, բրիտանացի և ամերիկացի գաղտնազերծողները:

Ահաբեկիչները գաղտնագրումներ են տեղադրել «eBay»-ով իբրև թե վաճառքի հանված ապրանքների, պոռնոկայքերում ավելացրած պոռնո-լուսանկարների վրա կամ էլ օգտագործել են «Reddit» լրատվական հարթակը՝ տեղադրելով տասնվեցերորդական թվերով գաղտնագրումներ:

7088 | 0
Facebook