Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանությունը Ռուսաստանի քաղաքականության համար նոր դարաշրջանի սկիզբ է հանդիսանալու. «Գարդիան»

11:57, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Նեմցովի սպանությունը Ռուսաստանի քաղաքականության համար նոր դարաշրջանի սկիզբ է հանդիսանալու. «Գարդիան»

Բրիտանական «Գարդիան» պարբերականն անդրադարձ է կատարել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը՝ նշելով, այն դառնալու է Ռուսաստանի քաղաքականության մեջ նոր դարաշրջանի սկիզբ:

«Նեմցովի սպանությունը նոր էջ է բացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության մեջ, և այդ էջը դժվար թե հաջողակ լինի Ռուսաստանի ողջ էլիտայի համար:

Ո՞վ է պատասխանատվություն կրում Նեմցովի մահվան համար՝ այս պահին ընդհանրապես անհայտ է: Նեմցովի սպանության մեջ կառավարության մեղավոր լինելու վարկածը քննարկելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ Պուտինը դժվար թե այս պահին այդպիսի քայլի գնար. դա նրան հիմա խոչընդոտներից բացի ուրիշ ոչինչ չէր տալու: Նեմցովն այս պահի դրությամբ Ռուսաստանի կառավարության համար որևէ էական սպառնալիք չէր ներկայացնում, քանի որ դժվար թե նրա մոտ Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ լինեին, որոնք կարող էին շրջադարձային նշանակություն ունենալ ողջ հակամարտության և Ուկրաինայի արևելքում դեպքերի զարգացման համար:

Ավելի հավանական է դիտարկել այն վարկածը, որ Նեմցովի սպանության հեղինակները ռուսական ընդդիմության ներկայացուցիչներն են: Սակայն դժվար է ենթադրել կամ հավատալ, որ կառավարության դեմ պայքարի համար ընդդիմությանն այս պահին զոհ էր հարկավոր՝ նահատակ, որի միջոցով ավելի «կընդգծվեր Ռուսաստանի իշխանությունների իրական դեմքը»:

Նեմցովի սպանությունը կարող է դիտվել որպես նաև «պատահական մահ». դեպք, որի համար մեղավոր էին այլ ուժեր, որոնք թեև առնչություն ունեն Նեմցովի հետ, սակայն որևէ կապ չունեն ՌԴ կառավարության կամ ընդդիմության հետ: Դա նույնպես հավանական տարբերակ է, ինչը ցույց է տալիս, որ որևէ երկրի իշխանություն չի կարող լիակատար վերահսկողություն սահմանել իր երկրի ներսում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- նշում է պարբերականը:
6557 | 1
Facebook