Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձախողակ գողն անկախ իրենից ստեղծել է «Մերսեդես»-ի պատմության մեջ երբևէ նկարահանված լավագույն գովազդը

11:36, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Ձախողակ գողն անկախ իրենից ստեղծել է «Մերսեդես»-ի պատմության մեջ երբևէ նկարահանված լավագույն գովազդը

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել իռլանդական Դրոխեդե քաղաքում, որտեղ չարագործը փորձել է կոտրել ճամփեզրին կայանած «Մերսեդես»-ի ապակին ու ներխուժել սրահ: Սակայն գողին այդ գիշեր վիճակված չէր հաջողությամբ ավարտին հասցնել իր գործը:

Մեքենան կայանած է եղել մեքենայի սեփականատիրոջը պատկանող բարի առջև, որի գաղտնի տեսախցիկն էլ ամրագրել է այս կադրերը. գողը վարորդի դռան կողմից 2 անգամ աղյուսով հարվածում է ապակուն, սակայն այն այդպես էլ չի կոտրում: Բայց դա նրան չի հուսահատեցնում: Մի քանի րոպեից նա վերադառնում է՝ ավելի մեծ ու ծանր աղյուսով, որով հարվածում է մեքենայի մյուս կողմի ապակուն: Սակայն աղյուսի հարվածից ապակին ոչ միայն չի կոտրվում, այլև հետադարձ հարվածով ուժգին հարվածում է տղամարդու գլխին. նա ուշագնաց ընկնում է:

Գողին իր մեքենայի մոտ ընկած հայտնաբերում է բարի սեփականատերն ու տեսնելով իր մեքենայի քերծվածքները՝ ոստիկանություն կանչում:

Չստացված հանցագործին ձերբակալում են, իսկ տեսանյութը հրապարակվում է համացանցում՝ դառնալով «Մերսեդես»-ի պատմության մեջ երբևէ եղած ամենահաջողված գովազդը, որն ընկերությանը տրվել է միանգամայն անվճար:

22034 | 1
Facebook