Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քերին և Լավրովն այսօր քննարկելու են Նեմցովի սպանության հարցը

10:06, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Քերին և Լավրովն այսօր քննարկելու են Նեմցովի սպանության հարցը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ժնևում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, Քերիի և Լավրովի հանդիպման հիմնական թեման լինելու է Ուկրաինայի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի քննարկումն ու հրադադարի պահպանման հարցը:

Աղբյուրը նշում է նաև, որ «ԷյԲիՍի»-ին տրված հարցազրույցի ընթացքում Քերին ավելի վաղ հայտնել էր նաև, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ինքը պատրաստվում է բարձրացնել նաև ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հարցը՝ պահանջելով ռուսական կողմից միջադեպի թափանցիկ հետաքննություն և մեղավորների անհապաղ պատժում:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ. հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Թեհրանի միջուկային ծրագրի հարցը:
6056 | 0
Facebook