Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերջին ամսում Իրաքում զոհվել է 1100 մարդ՝ ԻՊ կողմից վերահսկվող տարածքների զոհերը չհաշված

18:37, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Վերջին ամսում Իրաքում զոհվել է 1100 մարդ՝ ԻՊ կողմից վերահսկվող տարածքների զոհերը չհաշված

Միայն անցած մեկ ամսում Իրաքում բռնությունների զոհ է դարձել 1100 մարդ, հայտնում է այս երկրում ՄԱԿ-ի առաքելական խումբը: Զոհերից շուրջ 600-ը խաղաղ բնակիչներ են, մնացյալը՝ ոստիկաններ ու զինվորականներ: Մոտ 2000 մարդ վիրավորվել է:

Փորձագետները շեշտել են սակայն, որ իրենց տրամադրության տակ է միայն Իրաքի կենտրոնական ղեկավարության տակ գտվող տարածքների վիճակագրությունը: Այնինչ երկրի մի զգալի մասն այս պահին վերահսկվում է ԻՊ ահաբեկիչների կողմից, իսկ այդ շրջանից զոհերի թվի ստույգ տեղեկատվություն չի փոխանցվում:

6171 | 0
Facebook