Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Մանուկյան. «2008-ի մարտի 1-ը դարձավ Սերժ Սարգսյանի խավար իշխանության սկիզբը»

15:21, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Արամ Մանուկյան. «2008-ի մարտի 1-ը դարձավ Սերժ Սարգսյանի խավար իշխանության սկիզբը»

«7 տարի առաջ այս օրը իշխանությունները հարձակվեցին անզեն ցուցարարների վրա: Երկու օր ՀՀ-ում տոտալ ջարդ էր գնում, ջարդ` խաղաղ բնակիչների, խաղաղ ցուցարարների, կանանց, քնած մարդկանց նկատմամբ: Ձերբակալվեցին 100-ավոր մարդիկ, բանտերում լցվեցին 150 ակտիվիստներ, վիրավորվեցին 100-ները: 10 զոհ ունեցանք: Մարտի 1-ը դարձավ Սերժ Սարգսյանի խավար իշխանության սկիզբը: 7 տարի շարունակ հավաքվում ենք` պահանջելով արդարադատություն, պատիժ նրանց նկատմամբ, ովքեր արեցին այդ ոճրագործությունը»,- Ազատության հրապարակում այսպես սկսեց ելույթը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
     Նրա ելույթից հետո հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
     ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորն այնուհետ ընթերցեց զոհվածների ծնողների նամակը, որտեղ վերջիններն իշխանափոխություն ու արդարադատություն էին պահանջում:

2802 | 1
Facebook