Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարող ներքին անձնագրերով մուտք գործել Ուկրաինա

14:30, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարող ներքին անձնագրերով մուտք գործել Ուկրաինա

Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով Ուկրաինայի տարածք մուտք գործելու արգելքի մասին որոշումը: Հիշեցնենք, որ համապատասխան որոշումն ընդունվել է Ուկրաինայի կառավարության կողմից: Այս որոշումը բացատրվում է ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողության խստացմամբ:

Նշենք, որ ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվում է Ռուսաստանի տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: ՌԴ Արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ դա արվում է «մարդասիրական նկատառումներից» ելնելով:

4637 | 0
Facebook