Խնդրում ենք սպասել...

Միջազգային

60-ամյա ավստրուհին երկվորյակների է լույս աշխարհ բերել

15:32, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
60-ամյա ավստրուհին երկվորյակների է լույս աշխարհ բերել

Ավստրիայում 60-ամյա կինը լույս աշխարհ է բերել երկվորյակ երեխաների: Ինչպես հայտնել է կլինիկայի գլխավոր բժիշկ Վելս Գրիսկիհենը, կինը հղիացել է դոնոր ձվաբջիջների օգնությամբ: Նախկինում դոնոր ձվաբջիջների կամ սերմնաբջիջների միջոցով արտամարմնային բեղմնավորումն արգելված է եղել Ավստրիայում: Այս տարվա հունվարին, սակայն, վերարտադրողական բժշկության կանոնադրությունում որոշակի ճշգրտումներ են մտցվել, որով թույլատրվել է արտամարմնային բեղմնավորում կատարել:

Ինչպես հաղորդում է «The Local»-ը, սովորաբար 60 տարեկան կանանց մոտ հղիությունն անցնում է բարդություններով, սակայն այս դեպքում ոչ մի բարդություն չի առաջացել: Վերջին անգամ Ավստրիայում նման դեպք տեղի է ունեցել 1970-ին:

8943 | 0
Facebook