Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

1555 թվականի այս օրը Նոստրադամուսը հրապարակել է իր մարգարեությունների գիրքը

13:25, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
1555 թվականի այս օրը Նոստրադամուսը հրապարակել է իր մարգարեությունների գիրքը

Ուղիղ 460 տարի առաջ այս օրը՝ մարտի 1-ին, Միշել դե Նորտրդամը, որն աշխարհին հայտնի է Նոստրադամուս կեղծանվամբ, հրապարակել է իր առաջին կանխագուշակությունները՝ «Միշել Նոստրադամուսի մարգարեություները» վերնագրով:

Նոստրադամուսի ստորագրությունը
Նոստրադամուսի ստորագրությունը

Գուշակությունները գրված են եղել հանգավորված քառյակների ձևով, որոնք խմբավորվել են ըստ դարերի: Բացի այդ, իր բոլոր կանխագուշակությունները Նոստրադամուսը ջանասիրաբար գաղտնագրել է: Քառյակները գրված են եղել 4 լեզուների խառնուրդով, դրանց մեջ գործնականում ոչ մի թվական չի մատնանշվել, ժամանակագրություն չի պահպանվել, իսկ քառյակները եղել են խառնաշփոթ վիճակում:

Նոստրադամուսի դիմանկարը, որի հեղինակը նրա որդի Ցեզարն է
Նոստրադամուսի դիմանկարը, որի հեղինակը նրա որդի Ցեզարն է

Նոստրադամուսը ծնվել է 1503 թվականին՝ հրեաների ընտանիքում, որոնք հալածանքներից փախչեով, Ֆրանսիա են ժամանել Պիրենեյան թերակղզուց: Իր մարգարեություններով հայտնի Նաստրադամուսը եղել է նաև աստղաբան, բժիշկ, դեղագործ ու ալքիմիկ: Նա նաև արժանացել է ցմահ թոշակի՝ ժանտախտի դեմ պայքարին ակտիվորեն ներգրավվելու համար:

Նոստրադամուսի գերդաստանի զինանշանը, որի վրա գրված «Soli Deo»-ն նշանակում է Միակ Աստծուն
Նոստրադամուսի գերդաստանի զինանշանը, որի վրա գրված «Soli Deo»-ն նշանակում է Միակ Աստծուն

6589 | 0
Facebook