Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեկ և այսօր վերելակների հետ կապված 2 արտակարգ դեպք է գրանցվել Երևանում

11:46, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Երեկ և այսօր վերելակների հետ կապված 2 արտակարգ դեպք է գրանցվել Երևանում

Մարտի 1-ին, ժամը 04.40-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/3 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    
     Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Իսկ փետրվարի 28-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի 1-ին մուտքի վերելակի ճոպանը պոկվել է և կախվել. վերելակում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    
     Հրշեջ-փրկարարները Ա. Գ.-ին և 2 երեխաններին (1.5 և 4 տարեկան) դուրս են բերել վերելակից:

6566 | 2
Facebook