Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԶԼՄ-ները հրապարակել են Բորիս Նեմցովի սպանության տեսագրությունը

11:35, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
ԶԼՄ-ները հրապարակել են Բորիս Նեմցովի սպանության տեսագրությունը
     Ռուսաստանյան «ՏէՎեՑե» հեռուստաալիքը ցուցադրել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պահը ներկայացնող տեսագրությունը: Տեսագրությունն արվել է շուրջօրյա տեսագրող սարքի միջոցով, որով վերահսկվում է Մոսկվորեցկի կամրջի երթևեկությունը: Տեսագրության մեջ հստակ երևում են սլացող մեքենաները և կամրջով անցնող մարդկանց աղոտ ուրվագծերը: Սպանության պահը տեսանյութում չի երևում, քանի որ այն, ըստ տեսանյութի, կատարվում է «կույր գոտում»:
     Հիշեցնենք, որ 55-ամյա քաղաքական գործչի վրա անհայտ մեքենայից 6 կրակոց է արձակվել, որոնցից 4-ը ճակատագրական են եղել:
12806 | 1
Facebook