Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմում կբացվի «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված ցեղասպանության 100-ամյակին

11:25, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Հռոմում կբացվի «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված ցեղասպանության 100-ամյակին
    

ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա` մարտի 4-ին Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 3-ը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը,ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ /6 նմուշ/, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /2 նմուշ/ և Հայաստանի պատմության թանգարան /18 նմուշ/:

Ցուցահանդեսին ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով կմասնակցեն Իտալիայի Հանրապետության մի շարք մշակութային հաստատություններ` Վենետիկի, Ջենովայի պետական, Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով:

3302 | 0
Facebook