Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սպանվել է Պուտինի քննադատը». արևմտյան մամուլի շեշտադրումը

16:01, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
«Սպանվել է Պուտինի քննադատը». արևմտյան մամուլի շեշտադրումը
     «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ԱՄՆ-ի հատուկ թղթակից Ալեքսեյ Օսիպովը ռադիոեթերում ներկայացրել է` ինչպես է ԱՄՆ-ն արձագանքել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը: Նրա խոսքով` ամերիկյան լրատվամիջոցները շեշտը դնում են այն հանգամանքի վրա, որ սպանվել է ոչ միայն ըննդիմադիր առանցքային գործիչը, այլև` Վլադիմիր Պուտինի քննադատը:
     «Օբամայի արձագանքն արդեն տեղադրվել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում: ԱՄՆ նախագահը քննադատել էր դաժան սպանությունն ու կոչ արել կարճ ժամանակում բացահայտել հանցագործությունը: Պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ջոն Քերին: Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները, որոնց շարքում` «The New York Times»-ն ու «Washington Post»-ը, գլխավոր էջերում տեղադրել են իրադարձությունն ու հետևյալ շեշտադրմամբ վերնագրել. «Սպանվել է ոչ միայն ընդդիմադիր ազդեցիկ գործիչը, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատը»,- նշել է Օսիպովը` ռադիոյի եթերում:
5127 | 0
Facebook