Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մասնագետը պարզաբանում է գույների տարբեր ընկալման պատճառը

19:02, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Մասնագետը պարզաբանում է գույների տարբեր ընկալման պատճառը
     Վերջին օրերին համացանցում մեզ աղմուկ է բարձրացրել մի զգեստի նկար, որի գույները շփոթության մեջ են գցում մարդկանց: Նրանց մի մասն այն տեսնում է կապույտ ու սև, մյուսները՝ մեծամասնությունը, ոսկեգույն ու սպիտակ: Շատերը պնդում են, որ դա տեսողության յուրովի ընկալման հարց է: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցն այս մասին զրուցեց ակնաբույժ Անի Սուզոյանի հետ: Վերջինն ասաց, որ դա գունազգացողության խնդիր է: «Տղամարդկանց 80%-ը գույներն ամբողջությամբ չեն ընկալում: Այն մարդկիկ, որոնց մոտ ցանցաթաղանթի բջիջները քիչ են, գույների ընկալումը ավելի քիչ է: Գոյություն ունեն բինոկուլյար և մոնոկուլյար տեսողություններ: Բինոկուլյարն այն տեսակն է, որը ընկալում է ճիշտ պատկերը, աչքերը միասին են համագործակցում: Իսկ մանոկուլյար տեսողության դեպքում աչքերը տարբեր կերպ են ընկալում գույները: Սա հիմնականում հանդիպում է շլություն ունեցողների մոտ»: Կարծիքներ կան, որ այս նկարում կարող է կիրառված լինել նաև տեխնոլոգիական հնարք մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ դա պարզապես մարդկանց աչքի կառուցվածքային տարբերությունից է. կախված է նրանից` ցուպիկները զարգացած են, թե ոչ:
10891 | 0
Facebook