Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգլիան դժգոհ է ՖԻՖԱ-ից

18:00, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Անգլիան դժգոհ է ՖԻՖԱ-ից
     Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունը դեկտեմբեր տեղափոխելու ՖԻՖԱ-ի որոշումը դժգոհություն է առաջացրել եվրոպական ակումբների և լիգաների մոտ, որոնք այս դեպքում ստիպված կլինեն հրաժարվել սուրբծննդյան բուռն ծրագրից։
Հիշեցնենք, որ օրերս ՖԻՖԱ-ի տնօրեն Գրեգ Դայքը հայտարարել է, որ չնայած որոշմանը, ՖԻՖԱ-ն կփորձի պահպանել տոնական օրերը։
«Մենք պետք է սպասենք մանրամասներին, բայց պահպանենք սուրբծննդյան ավանդական տոները»,- ասել է նա։
Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սքադեմորը ավելի սուր է քննադատել որոշումը․
«Մենք հատկապես անհանգստանում ենք, որ աշխարհի առաջնությունը, որն ավարտվելու է դեկտեմբերի վերջին, կարող է խախտել անգլիական ավանդույթներից մեկը՝ հանգեցնել Պրեմիեր լիգայի և Անգլիայի գավաթի սուրբծննդյան և ամանորյա տոնական հանդիպումներին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման հստակ ժամկետները դեռ պարզ չեն, սակայն հայտնի են մոտավոր ժամկետները՝ նոյեմբերի վերջից դեկտեմբերի վերջ։ Բացի այդ, ի տարբերություն աշխարհի ավանդական առաջնությունների, Քաթարի առաջնությունը տևելու է 28 օր՝ 32-ի փոխարեն։
6266 | 0
Facebook