Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը

00:18, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Հրապարակվել է ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը
     Ամերիկացի փորձագետներն ընտրել են ԱՄՆ-ի ավտոշուկայի 2014-ի ամենաապահով մեքենաները։ Առաջատարների թվում են ամերիկյան և ճապոնական արտադրության ավտոմեքենաները։ Ամերիկյան «J. D. Power» ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ի շուկայում ամենաանվտանգը «Lexus» մակնիշի մեքենաներն են։ Այս մակնիշի 100 մեքենաներին բաժին է հասնում ընդամենը 89 բողոք։ Երկրորդ հորիզոնականում է «Buick» մակնիշը՝ 110 բողոքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ճապոնական «Toyota»-ն՝ 111 բողոքով։ Ներկայացնում ենք ԱՄՆ-ի ամենաանվտանգ մեքենաների լավագույն տասնյակը՝
     1. Lexus 2. Buick 3. Toyota 4. Cadillac 5. Honda 6. Porsche 7. Lincoln 8. Mercedes-Benz 9. Scion 10. Chevrolet:
8449 | 0
Facebook