Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվարցենեգերը նկարահանվելու է «Տերմինատորի» 6-րդ և 7-րդ մասերում

17:27, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Շվարցենեգերը նկարահանվելու է «Տերմինատորի» 6-րդ և 7-րդ մասերում
     Ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ նկարահանվելու է «Տերմինատոր» ֆիլմի վեցերորդ և յոթերորդ մասերում։ Այս մասին 67-ամյա Շվարցենեգերը հայտարարել է Բուդապեշտ այցի ժամանակ, որտեղ նա հանդես է եկել «Հաջողության օր» դասախոսությամբ։ Հունգարիայի մայրաքաղաքում ավստրիական ծագումով ամերիկացուն հարցրել են` արդյոք նկարահանվելո՞ւ են «Տերմինատոր» ֆիլմի նոր մասերը։ «Այո՛, իհարկե։ Նկարահանումները տեղի են ունենալու մյուս տարի»,- ասել է դերասանը։ Նշենք, որ «Paramount Pictures»-ն արդեն հայտարարել է, որ «Տերմինատորը» չի սահմանափակվելու 5 մասով։ Սակայն մինչ այս հայտնի չէր` արդյոք Շվարցենեգերը մասնակցելո՞ւ է մյուս մասերի նկարահանումներին։
     Հիշեցնենք, որ Շվարցենեգերը չի մասնակցել 4-րդ մասի նկարահանմանը՝ «Տերմինատոր․ կգա փրկիչը», որը հանդիսատեսի դատին է հանձնվել 2009 թվականին։ Սակայն այս տարի մեծ էկրաններ կբարձրանա 5-րդ մասը՝ «Տերմինատոր․ Գենեզիս», որտեղ նկարահանվել է Շվարցենեգերը։ Ավելացնենք, որ 6-րդ մասի շնորհանդեսը նախատեսված է 2017 թվականի մայիսի 19-ին, յոթերորդինը՝ 2018 թվականի հունիսի 29-ին։
7966 | 1
Facebook