Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Բարսեղյանը կպայքարի ոսկե մեդալի համար

14:11, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Սամվել Բարսեղյանը կպայքարի ոսկե մեդալի համար
     Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Եզրափակչի ուղեգրի համար մղվող մենամարտում Բարսեղյանը մրցել է Ղազախստանը ներկայացնող Ժակսուլյուկ Իլյասովի հետ և գեղեցիկ հաղթանակ տոնել: Այսօր կայանալիք եզրափակիչ մենամարտում Սամվել Բարսեղյանի մրցակիցը կլինի Էլվին Իսաևը: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, համառ պայքարում զիջել է ուզբեկ Աբդուլա Կուչկարովին և Հայաստան կվերադառնա բրոնզե մեդալով:
2308 | 0
Facebook