Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման դատապարտել է ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը՝ նշելով, որ միշտ հիացել է Նեմցովի խիզախությամբ

12:31, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Օբաման դատապարտել է ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը՝ նշելով, որ միշտ հիացել է Նեմցովի խիզախությամբ

Պաշտոնական Վաշինգթոնը խստորեն դատապարտել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ողջ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են Բորիս Նեմցովի դաժան սպանությունը: Մենք կոչ ենք անում ՌԴ կառավարությանը գործի առիթով սկսել անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն, որպեսզի մեղավորներն արագ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է ԱՄՆ Անվտանգության խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ ինքը միշտ էլ հիացել է Նեմցովի քաջությամբ:

«Նեմցովն իրեն անվերապահորեն նվիրել էր իր երկրի պաշտպանությանը և օգնում էր իր հայրենակիցներին իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Ես միշտ հիացել եմ Նեմցովի խիզախությամբ և Ռուսաստանում տիրող կոռուպցիայի դեմ պայքարելու նրա հաստատակամությամբ: Մենք ցավակցում ենք Նեմցովի ընտանիքին և Ռուսաստանի ժողովրդին, քանի որ վերջինն ի դեմս Նեմցովի կորցրեց իր իրավունքների ամենազորեղ պաշտպաններից մեկին»,- հայտարարել է Օբաման:
6616 | 0
Facebook