Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինչ սպանությունը անհայտ անձինք համացանցում սպառնացել են Նեմցովին

12:01, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Մինչ սպանությունը անհայտ անձինք համացանցում սպառնացել են Նեմցովին

Այս գիշեր Մոսկվայում սպանված ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընտանեկան փաստաբան Վադիմ Պրոխորովը հայտնել է, որ Բորիսի սպանությունից որոշ ժամանակ առաջ անհայտ անձինք համացանցում սպառնալիքներ էին հնչեցրել նրա հասցեին: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն:

«Սրանից մի քանի ամիս առաջ Բորիս Նեմցովի հասցեին համացանցում սպառնալիքներ էին տարածվել: Մենք նույնիսկ դատական հայց էինք ներկայացրել, սակայն ոչ մի արձագանք չեղավ»,- հայտարարել է Պրոխորովը:

Ընդդիմադիր գործչի փաստաբանը նշել է նաև, որ վերոնշյալ անհայտ անձինք սպառնացել էին նույնիսկ սպանել Բորիսին:
6847 | 0
Facebook