Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հնարավոր է՝ Պերմյակովի դատավարությունը Դոնի Ռոստովում տեղի ունենա

19:26, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Հնարավոր է՝ Պերմյակովի դատավարությունը Դոնի Ռոստովում տեղի ունենա
     Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի հանդեպ հարուցված քրեական գործը, հնարավոր է, ուղարկվի Դոնի Ռոստով: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ»-ը, այս մասին հայտնել է Ռոստովի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը: Վերջինն ասել է, որ թեև այժմ վերջնական որոշում չի ընդունվել, սակայն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը պատկանում է Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի դատարանին: Հաղորդվում է նաև, որ Պերմյակովի գործով Անդրբայկալում տարբեր ատյանների մոտ 52 աշխատակից պատասխանատվության են ենթարկվելու՝ Պերմյակովին զորակոչելու համար: Նշենք նաև, որ այս պահի դրությամբ Պերմյակովը հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն է անցնում:
5790 | 0
Facebook