Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սոֆի Մխեյանը մարտի սկզբին անակնկալ ունի

19:36, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Սոֆի Մխեյանը մարտի սկզբին անակնկալ ունի
     Սոֆի Մխեյանի հետ մեր նախորդ հարցազրույցի ժամանակ պատմել էինք նրա և ընկերների` ԱՄՆ-ում կայացած համերգի մասին: Երգչուհու հետ խոսելիս անդրադարձանք նաև առաջիկա ծրագրերին: Սոֆին պատմեց, որ երկրպագուների համար ունի անակնկալ, սակայն դա տեսահոլովակ է, երգ, թե՞ մեկ այլ բան, չցանկացավ բացել փակագծերը: «Հետաքրքիր ու գեղեցիկ անակնկալ է: Կներկայացնեմ մինչև մարտի 8-ը, կամ հենց մարտի 8-ին: Այս աշխատանքն ավելի վաղ պետք է ներկայացնեի, բայց հունվարին մեր երկրում տեղի ունեցած դեպքերի հետ կապված ճիշտ համարեցի այն ավելի ուշ ներկայացնել»: Հարցին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված որևէ ծրագիր ունե՞ք, Սոֆին պատասխանեց. «Յուրաքանչյուրս ունենք այդ ցավը մեր մեջ: Կան գաղափարներ, պարզապես սիրում եմ անել աշխատանքը, նոր խոսել այդ մասին»,- եզրափակեց նա:
4601 | 2
Facebook