Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիացիները Պուտինի ու հավերի մասին տեսահոլովակ են ներկայացրել

18:33, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Ավստրիացիները Պուտինի ու հավերի մասին տեսահոլովակ են ներկայացրել

Ավստրիական «Rammelhof» խումբը տեսահոլովակ է նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, գրում է «Գազետա»-ն՝ հղում անելով «ԴըԼոքալ»-ին: Տեսանյութն արդեն «ՅուԹուբ»-ում ավելի քան կես միլիոն դիտում է ապահովել:

Այն նկարահանված է հավերի ֆերմայում և բաց դաշտում, որտեղ Պուտինին պատկերող հերոսը շրջում է տանկով և Ղրիմը նկարում Ռուսաստանի քարտեզի վրա:

Խմբի անդամները հայտարարել են, թե իրենց համար այդ հաջողությունն անսպասելի է եղել: Նրանք նաև ասել են, որ տեսահոլովակը ոչ այնքան Պուտինի մասին է, որքան ուժեղ առաջնորդ ունենալու՝ մարդկանց կարիքի մասին: «Դա վախեցնում է մեզ, և դա հենց այն է, ինչի դեմ մենք արտահայտվում ենք: Մենք տեսնում ենք ժողովրդավարությանը սպառնացող վտանգները»,- ասել են «Rammelhof»-ի անդամները:

11793 | 2
Facebook