Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Genealogy» խմբում Ասիա աշխարհամասը ներկայացնում է Ստեֆանի Թոփալյանը

16:10, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
«Genealogy» խմբում Ասիա աշխարհամասը ներկայացնում է Ստեֆանի Թոփալյանը

Հայաստանը «Եվրոտեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը:
     Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին:
     Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, ով շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի և հայկական մշակույթի մասին:
     2015-ին Ստեֆանին կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ Ստեֆանին ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:
     Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին: Ավելի վաղ հայտնել էինք նաև մյուս երեք մասնակիցների անունները՝ Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան և Վահե Թիլբյան:

6598 | 1
Facebook