Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տասնյակ հազարավոր եգիպտացի քրիստոնյաներ, իսլամիստներից սարսափահար, փախչում են Լիբիայից

20:36, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Տասնյակ հազարավոր եգիպտացի քրիստոնյաներ, իսլամիստներից սարսափահար, փախչում են Լիբիայից

Ավելի քան 25 հազար ղպտիներ՝ եգիպտացի քրիստոնյաներ, փախել են Լիբիայի տարածքից՝ վախենալով իսլամիստների՝ օրեցօր ահագնացող սպառնալիքներից: «ԲիԲիՍի»-ն հայտնում է, որ շատերը հայրենիք են վերադարձել Թունիսով:

Հիշեցնենք, որ «ԻՊ» ահաբեկիչները 21 ղպտիների առևանգել և հրապարակային գլխատման էին ենթարկել՝ տեսանյութը փետրվարի 15-ին հրապարակելով համացանցում:

Եգիպտոսի արտգործնախարարությունից հայտարարել են, որ Լիբիայում գտնվող եգիպտացիների ստույգ թիվը հայտնի չէ, համաձայն վերլուծաբանների տվյալների՝ խոսքը 10-յակ հազարավոր մարդկանց մասին է:
     Հավելենք, որ երեկ պարզ էր դարձել իսլամիստների գերիներից մի քանիսին տեսախցիկի առջև գլխատած «Ջիհադիստական Ջոն»-ի ինքնությունը:

7505 | 0
Facebook