Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Լոնդոնի քաղաքապետ

00:03, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Լոնդոնի քաղաքապետ
     Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմբելը կարող է առաջադրվել 2016 թվականին կայանալիք Լոնդոնի քաղաքապետի ընտրություններին՝ պահպանողականների կուսակցությունից։
Նշվում է, որ 40-ամյա Քեմբելն արդեն հանդիպել է կուսակցության ղեկավար Գրանթ Շափսի հետ՝ իր թեկնածությունը քննարկելու նպատակով, սակայն վերջնական որոշումը դեռ չի ընդունել։
«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Դեռ մի քանի խոսակցություններ կան։ Ես լիովին լոնդոնցի եմ։ Բացի այդ, ես համարում եմ, որ անհրաժեշտ է կենտրոնական Լոնդոնի հարստության մի մասը տարածել նաև ծայրամասեր։
Նշենք, որ Քեմբելը հանդես է եկել «Թոթենհեմում» և «Արսենալում», որոնց հետ դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն և եռակի գավաթակիր։
6388 | 0
Facebook