Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերբ երկրպագուները ատրճանակով սպառնացել են ֆուտբոլիստին՝ 11-մետրանոցը չիրացնելու պատճառով

16:23, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Սերբ երկրպագուները ատրճանակով սպառնացել են ֆուտբոլիստին՝ 11-մետրանոցը չիրացնելու պատճառով
     Սերբական «Նովի Պազար» ակումբի երկրպագուները ատրճանակով սպառնացել են իրենց սիրելի ակումբի ֆուտբոլիստ Ժարկո Ուդովիչիչին՝ չիրացրած 11-մետրանոցի պատճառով։ Նշենք, որ Ուդովիչիչը չի իրացրել «Ռադի» դեմ հանդիպման 85-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը, և թիմը պարտվել է 0։1 հաշվով։
Հանդիպումից հետո մի քանի երկրպագուներ ներխուժել են թիմի հանդերձարան, հանել ատրճանակը և մոտեցրել այն ֆուտբոլիստի գլխին։ Արդյունքում ֆուտբոլիստը պահանջել է, որ ակումբը խզի իր հետ կնքված պայմանագիրը։
Սերբիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի նախագահ Միրկո Պոլեդիցան հայտարարել է, որ վրդովված է այս իրավիճակից․
«Մի՞թե մենք պետք է սպասենք, մինչ կարգազանցներից մեկը կսպանի որևէ ֆուտբոլիստի։ Ոչ Սերբիայի ֆուտբոլի խորհուրդը, ոչ էլ լիգայի ղեկավարությունը ոչ մի կերպ չեն արձագանքել կատարվածին։ Մենք պետք է շտապ որևէ բան ձեռնարկենք, որպեսզի ապահովենք ֆուտբոլիստների անվտանգությունը։ Հակառակ դեպքում, մյուս անգամ նրանք կսպանեն Ուդովիչիչին կամ մեկ ուրիշի»,- ասել է նա։
6173 | 0
Facebook