Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նոր արտագաղթ ԲՀԿ-ից

15:10, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Նոր արտագաղթ ԲՀԿ-ից
     ԲՀԿ-ից արտագաղթողների թիվն օր-օրի ավելանում է, իսկ լքողների շարքը համալրել պատրաստվողների թվում արդեն գլխավոր դերակատարների անուններն են հնչում, այդ թվում նաև` Տիգրան Ուրիխանյանի: Ասում են` առաջիկա համագումարի ժամանակ վերջինը հայտարարելու է, որ հրաժարվում է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտավորություններից. ըստ լուրերի` նա հավակնում է ԲՀԿ նախագահի պաշտոնին: Համաձայն այլ խոսակցության` մարտի 5-ին ինչպես նա, այնպես էլ Վարդան Օսկանյանն ու Մարտուն Գրիգորյանը լքելու են կուսակցությունը` հիմնավորմամբ, որ այլևս չեն ցանկանում մնալ հեղինակազրկված ու հետքայլ կատարած ուժի շարքերում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21330 | 16
Facebook