Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարկադիր ամլացման ենթարկված հազարավոր մադիկ փոխհատուցում կստանան

23:03, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Հարկադիր ամլացման ենթարկված հազարավոր մադիկ փոխհատուցում կստանան

ԱՄՆ Վիրջինիա նահանգի ադմինիստրացիան համաձայնություն է հայտնել փոխհատուցում տրամադրել այն մարդկանց, ովքեր ենթարկվել են հարկադիր ամլացման մի քանի տասնամյակ առաջ:

1920-70-ական թվականներին նահանգում կիրառվել է հոգեպես կամ ֆիզիկապես ոչ պիտանի ճանաչված մարդկանց հարկադիր ամլացում: Այս պրոցեդուրայի զոհն է դարձել առնվազն 8 հազար մարդ:

Նմանատիպ պրակտիկա գործել է ԱՄՆ ավելի քան 30 նահանգներում և կոչվել է եվգենիկա: Դրանք իրենց էությամբ նման են եղել Ադոլֆ Հիտլերի՝ իդեալական ռասա ստեղծելու փորձերին:

Բռնի ամլացման ողջ մնացած զոհերը կստանան մոտ 25-հազարական դոլար փոխհատուցում: Ավելի վաղ նման որոշում կայացվել է Հյուսիսային Կարոլինայում:

7480 | 0
Facebook