Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իտալացի գիտնականի պնդմամբ` առնվազն 2 տարի անց հնարավոր կլինի գլխի փոխպատվաստում կատարել

19:08, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Իտալացի գիտնականի պնդմամբ` առնվազն 2 տարի անց հնարավոր կլինի գլխի փոխպատվաստում կատարել

Ժամանակակից գիտությունը շատ արագ է զարգանում, ինչն անմիջականորեն կապված է նորարարական տեխնոլոգիաների զարգացման հետ: Ինժեներներն ստեղծում են գաջեթներ, որոնցով հեշտացվում է բժշկի աշխատանքը, բայց երբեմն գիտնականների առաջ քաշած գաղափարներն ու ծրագրերը մարդկային երևակայության սահմաններից դուրս են լինում: Վերջերս իտալացի գիտնական Սերժիո Կանավարոն հայտարարել է, որ արդեն 2017թ. հնարավոր կլինի մարդկային գլխի փոխպատվաստում կատարել: Գիտնականն այդ մասին առաջին անգամ խոսել է 2013-ին: Այդ գաղափարն առաջ քաշելիս` նա նշել է, թե այդպիսով հնարավոր կլինի օգնել այն մարդկանց, ովքեր տառապում են նյարդային ու մկանային համակարգերի աշխատանքի խաթարումից կամ էլ տարատեսակ չարորակ ուռուցքներից: Այժմ գիտնականը նշել է, որ ողնուղեղի և փոխպատվաստված գլխուղեղի միացումը հաղթահարելի հարց է: Ավելին, արդեն հրապարակվել է աշխատություն, որով պարզաբանվում է վիրահատական ողջ գործընթացը: Աշխատության մեջ ասվում է, որ վիրահատությունից 3-4 շաբաթ անց հիվանդը դուրս է բերվում կոմայից: Հեղինակը նաև նշել է, որ արդեն կան կամավորներ, ովքեր համաձայն են գլխուղեղի փոխպատվաստման ենթարկվել:

Այս ծրագրի իրականացման հարցում առաջնային խոչընդոտը համապատասխան երկիր գտնելն է, երկիր, որ Կանավարոյին ու իր գործընկերներին թույլ կտա նման վիրահատություններ կատարել:

Հարկ է նշել, որ մի շարք գիտնականներ անիրատեսական են համարում Կանավարոյի ծրագրի իրականացումն ու պնդում են, որ դրա հաջողությունն ապացուցող ոչ մի փաստարկ չկա:

17290 | 0
Facebook