Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզաբանում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հակասանիտարական վիճակի մասին

15:30, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Պարզաբանում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հակասանիտարական վիճակի մասին
     Վերջին օրերին մամուլում տարածված լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ «Shamshyan» լրատվական կայքի՝ պատճառը ջրի խնդիրն է, ինչի հետևանքով կալանավորները գտնվում են հակասանիտարական պայմաններում: Եվ, եթե այս խնդիրը շուտ չլուծվի, չի բացառվում, որ տվյալ տարածքում առաջանա խոլերա:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ. հիմնարկի աշխատակից Հայկ Սողոմոնյանն ասաց, որ նման խնդիր ունեցել են: «Նման խնդիր ունեցել ենք, պարբերաբար եղել ա, բայց հակասանիտարական վիճակ չի եղել: Ոչ թե օրերով չենք ունենում ջուր, այլ պարզապես մատակարարումը սահմանված գրաֆիկով չի լինում»:
     Մեր թղթակիցը կապ հաստատեց նաև «Երևան ջուր» ՓԲԸ հանրային կապերի և ծառայության բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ: «Այդ տարածքում միայն այդ հիմնարկը չի, կան նաև այլ ընկերություններ, բնակավայրեր: Գիծը փոխել են, Գառնի-Երևան ջուր են ստանում, որ նորմալ ջուր ունենան, այդ պատճառով առաջ են եկել խնդիրներ: Մշտապես աշխատանքներ են կատարվում: Վերջին անգամ այս շաբաթվա առաջին օրերին են աշխատանքներ կատարվել, կարծես թե խնդիրը լուծված է»: Հետագայում առաջացած խնդիրները կանխարգելելու համար Մ. Սարգսյանն ասաց, որ տարածքից ճիշտ կլինի դիմեն իրենց:
3033 | 0
Facebook