Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄՕՀ-ը հայտնել է «Սոչի-2014» օլիմպիական խաղերից կազմակերպիչների ստացած եկամտի չափը

18:13, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
ՄՕՀ-ը հայտնել է «Սոչի-2014» օլիմպիական խաղերից կազմակերպիչների ստացած եկամտի չափը

Ձմեռային վերջին օլիմպիական խաղերը, որ անց են կացվել Սոչիում, կազմակերպիչներին բերել են շուրջ 3,25 միլիարդ ռուբլի եկամուտ, ինչը հավասարազոր է մոտ 53,15 միլիոն դոլարի, գրում է «ԲիԲիՍի»-ն՝ մեջբերելով Միջազգային օլիմպիական կազմակերպության հանձնաժողովի նախագահ Մարք Ադամսի խոսքերը:

Նա նաև նշել է, որ թվերը բերված են ռուբլու այսօրվա արժեքով, այնպես որ, իրական եկամուտն ավելի մեծ է եղել:

Ադամսը նաև հայտնել է, որ ՄՕՀ-ը մտադիր է եկամտի որոշ մասը՝ մոտ 20 տոկոսը, փոխանցել Ռուսաստանի օլիմպիական հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ հաջորդ օլիմպիական խաղերը կկայանան Ռիո-դե-Ժանեյրոյում՝ 2016-ին:

7851 | 0
Facebook