Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պիկասոյի գողացված կտավը հայտնաբերվել է ԱՄՆ-ում

13:11, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Պիկասոյի գողացված կտավը հայտնաբերվել է ԱՄՆ-ում

Դեռ 2001 թվականին ֆրանսիական թանգարանից գողացված՝ Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող «Վարսավիրը» (La Coiffeuse) կտավը հայտնաբերվել է ԱՄՆ-ի մաքսային աշխատողների կողմից:

Ինչպես հաղորդում է «ԷնԲիԷս» հեռուստաընկերությունը, միլիոնավոր դոլարներ արժողությամբ աշխատանքն ուղարկվել է փոստով՝ որպես ծանրոց և գնահատվել 37 դոլար:

«Վարսավիրը» ստեղծվել է 1911 թվականին, պահվել Պոմպիդուի Կենտրոնում և պատկանել է Ֆրանսիայի կառավարությանը:

Հարկ է նշել, որ մինչ օրս էլ չի բացահայտվել, թե ինչ հանգամանքներում էր այն անհետացել:

Մոտ ապագայում գլուխգործոցը կվերադարձվի Ֆրանսիա:

6579 | 0
Facebook