Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուսումնական հաստատություններում դրամահավաքության դեպքեր նկատելիս զանգահարեք կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին. ՄԱՄՈՒԼ.am

14:20, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Ուսումնական հաստատություններում դրամահավաքության դեպքեր նկատելիս զանգահարեք կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին. ՄԱՄՈՒԼ.am

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Այսօր դիմել եմ ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի հանձնարարեն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին` Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար: ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրենները արդեն ստացել են նման հանձնարարական»:
     Չնայած այս ամենին՝ հատկապես երևանյան դպրոցների մեծ մասում, կարելի է ասել, արհամարհվում է նախարարի հանձնարարականը: ՄԱՄՈՒԼ.am-ի հստակ տեղեկություններով՝ լայնամասշտաբ դրամահավաքներ են իրականացվում երևանյան մի շարք դպրոցներում, որոնց ցուցակը կներկայացնենք առավել ուշ:
     Դրամահավաքներ իրականացվում են նաև մանկապարտեզներում:
     Ըստ այդմ՝ ՄԱՄՈՒԼ.am-ը դիմում է իր ընթերցողներին: Եթե ականատես եք, կամ տեղեկացված դրամահավաքության դեպքերի, գրեք մեր Էլեկտրոնային հասցեին՝ info@mamul.am, կամ զանգահարեք՝ +374 (10) 55-20-59: Տեղեկատվության գաղտնիությունն ապահովվում է:
     Միասին պայքարենք արատավոր երևույթների դեմ:

5265 | 0
Facebook