Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռ. Հակոբյան. «Ե՞րբ են տղամարդկային ուժ գտնելու և ասելու` հա՛, էլի իշխանություն ենք, բայց այսպես չի կարելի»

11:54, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Ռ. Հակոբյան. «Ե՞րբ են տղամարդկային ուժ գտնելու և ասելու` հա՛, էլի իշխանություն ենք, բայց այսպես չի կարելի»
     «Մարտի 1-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները, նաև որոշ ակտիվիստներ կլինեն Հայաստանի տարբեր մարզերում, մյուսները կարող են մասնակցել ՀԱԿ-ի հանրահավաքին»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
     Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` մարտի 5-ի հանրահավաքին, ապա Հակոբյանը հորդորեց չշտապել, սպասել, տեսնել` ինչ հայտարարություն է անելու ԲՀԿ-ն:
     Գնահատելով ԱԺ այս քառօրյայի աշխատանքը` պատգամավորն ասաց, որ իշխող կուսակցության ելույթներն ու հայտարարությունները տպավորություն էին ստեղծում, թե նրանք առիթ են ման գալիս երկրի նախագահին հաճոյանալու. «Մարդկանց մի տեսակ կա, որ նստած սպասում են` ի՞նչ առիթ գտնեն, որ Սերժ Սարգսյանին ասեն` մինչև վերջ Ձեզ համար կանգնած ենք... սա քծնանք է, շողոքորթություն: Տղամարդկային այդ որակը ե՞րբ է ուժ գտնելու իր մեջ` ասելու` հա՛, էլի իշխանություն ենք, բայց այսպես չի կարելի»,- եզրափակեց Հակոբյանը:
2616 | 0
Facebook