Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հույս ունեմ, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանի հերթական թիրախը Մոլդովան չի դառնա. Մերկել

17:03, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Հույս ունեմ, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանի հերթական թիրախը Մոլդովան չի դառնա. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական թիրախը Ուկրաինայից հետո Մոլդովան չի դառնա, և Ռուսաստանը չի սկսի նույն քաղաքականությունը վարել Մոլդովայի հարցում: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ Մերկելն այս մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մի շարք քայլեր հստակ կերպով ցույց են տալիս, որ Մոլդովան Եվրոմիության մոտիկ գործընկերն է: Ուստի մենք փորձում ենք նաև օգնել Մոլդովային, որպեսզի վերջինը կարողանա հաղթահարել այն խոչընդոտները, որոնք առաջանում են ՌԴ՝ իր հանդեպ վարած քաղաքականության արդյունքում: ԵՄ-ն առաջնահերթ փորձում է օգնել Մոլդովային՝ Ռուսաստան գինու և մի շարք սննդամթերքի արտահանման արգելքի պատճառով վնասը փոխհատուցելու հարցում: Հուսով ենք, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը չի փորձի նույն քաղաքականությունը վարել նաև Մոլդովայի հարցում»,- հայտարարել է Մերկելը:

Հաղորդվում է նաև, որ ի պատասխան Գերմանիայի կանցլերի այդ հայտարարությանը՝ Ռումինիայի նախագահը հայտնել է, որ դեռևս ոչ մի նախանշան չկա, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է Մոլդովան «Ուկրաինայի վերածել»:
6930 | 0
Facebook