Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բորուսիայի» մարզադաշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել

12:15, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
«Բորուսիայի» մարզադաշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել
     Դորտմունդի «Բորուսիայի» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ։ Ոստիկանությունը անհապաղ տարհանել է 250 մետր շառավղում գտնվող բոլոր մարդկանց։ 20 րոպե անց «Բորուսիան» Թվիթերի պաշտոնական էջում հայտարարել է, որ մարզադաշտի տարածքը կրկին բաց է։
Նշենք, որ ռումբի քաշը կազմում է 250 կգ։ Այս պահին ռումբը տեղափոխել են Հագեն, ավելի ուշ այն կվնասազերծվի Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիայում գտնվող գործարանում։
6674 | 0
Facebook