Սիրիայի Հալեպ քաղաքում փետրվարի 26-ին, զինյալ ծայրահեղականների հրթիռակոծության հետևանքով մեկ հայ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը: Զոհվածը 51-ամյա Հակոբ Գաբրիելյանն է: Վիրավորվել են Շողեր Արսլանյանն ու Սոսի Ստամբուլյան-Օհանյանը:
Նշենք, որ փետրվարի 21-ին Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետեւանքով ևս երկու հայ էր զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Զոհվել էին Սաքո Քարքելյանն ու Հարութ Աղսանյանը։ Վիրավորվել էին Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալողյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեղյանն ու Նազո Աղսանյանը։