Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տնտեսական ավերակների խորապատկերին Պուտինը մերկ թագավորի է նման. Միխայիլ Խոդորկովսկի

10:45, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Տնտեսական ավերակների խորապատկերին Պուտինը մերկ թագավորի է նման. Միխայիլ Խոդորկովսկի

Ռուսաստանցի նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ու հայտարարել, որ Վլադիմիր Պուտինի «դարաշրջանն» իր ավարտին է մոտենում: Նա Արևմուտքի առաջնորդներին հորդորել է ամրապնդել իրենց կապերը ռուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Մերկացած մարմնով Պուտինն ամենակարող առաջնորդ չի համարվում. նա մերկ թագավոր է»,- Խոդորկովսկու խոսքերը մեջբերում է «Ռոյթերս»-ը:

ՌԴ նախագահի արտաքին քաղաքական դոկտրինայի մասին խոսելով` Խոդորկովսկին հայտարարել է, թե Պուտինի վերջնական նպատակները շատ ավելի ընդլայնված են: «Պուտինին Դոմբասն անհրաժեշտ չէ: Նա ուզում է ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների միջոցով լուծել աշխարհի ճակատագիրը»,- ասել է նախկին օլիգարխն ու պարզաբանել, որ Պուտինն ԱՄՆ առաջնորդի հետ կցանկանար այնպիսի պայմանավորվածության գալ, որով հնարավոր կլիներ վերադառնալ աշխարհաքաղաքական նախկին սխեմային, երբ աշխարհը 2 գերտերությունների ազդեցությունների գոտում էր գտնվում:

Խոդորկովսկու խոսքերով` Պուտինի իշխանավարության մայրամուտը մոտեցել է, բայց այն կարող է ցավագին լինել ինչպես Արևմուտքի, այնպես էլ` Ռուսաստանի համար: «Ռուսաստանն ստիպված կլինի բավական երկար կանգնել հիվանդ կայսեր մահիճի մոտ ու սարսափով հետևել նրա իշխանության հոգեվարքին»,- ընդգծել է Խոդորկովսկին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ երկրի տնտեսությունը հետագայում էլ թուլանալու է, իսկ դա, անկասկած, Ռուսաստանում այժմ գերիշխող մրցակից կլանների միջև պայքարի հիմք է դառնալու:

6962 | 1
Facebook