Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր ընդդիմությո՞ւն է ձևավորվում. «ՀԺ»

09:58, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Նոր ընդդիմությո՞ւն է ձևավորվում. «ՀԺ»
    
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների ու խորհրդակցությունների մեջ են:
     Թերթի տեղեկություններով՝ հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:
     Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական ու «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները:
     Հայրիկյանն ասել է, որ քննարկումներն սկսվել են փետրվարի 9-ից. «Դրանք խորհրդակցական բնույթ ունեն, մենք դեռ գործողություններ և գործողությունների ծրագիր չունենք. Դուք դրանց կծանոթանաք հայտարարությունների միջոցով: Մենք դանդաղ, բայց հետևողականորեն փորձում ենք ընդհանրական մոտեցումները գտնել»:
     Հայրիկյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցություններին այս քննարկումներում ներգրավելու առաջարկ չի եղել:
     Մանրամասները` թերթի համարում:
4313 | 1
Facebook