Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետականները սկսել են սրբագրե՞լ Ծառուկյանի մասին իրենց ասածները

22:18, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Հանրապետականները սկսել են սրբագրե՞լ Ծառուկյանի մասին իրենց ասածները
     «Ես իմ գնահատականներում միշտ մնում եմ նույն կարծիքին` ՀՀ-ում բոլոր ոչ քաղաքական երևույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից. զոռբայությունը, կիսագրագիտությունը, անգրագիտությունը պետք է զերծ մնա քաղաքական մշակույթից, այլ բան չունեմ ասելու. ոչ մի սրբագրություն տեղի չի ունենում, որտե՞ղ եք տեսել սրբագրում»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց Էդուարդ Շարմազանովը` անդրառնալով լրագրողների դիտարկմանը, թե տպավորություն է, որ ՀՀԿ-ականներն արդեն սրբագրում են Գ. Ծառուկյանի մասին իրենց խոսքերը:
     ԲՀԿ-ի վերաբերյալ այլ հարցերին ի պատասխան` Շարմազանովը խորհուրդ տվեց սպասել ԲՀԿ-ի մարտի 5-ի համագումարին.
     «Սպասեք տեսնենք` ի՞նչ են ասում, ի՞նչ են որոշում, ո՞վ է մնում քաղաքականության մեջ, ո՞վ է դուրս գալիս, ո՞վ է դառնում նոր ղեկավար, դառնո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ մեսիջ են ուղարկում հասարակությանը և այլն»,- հավելեց նա:
8507 | 14
Facebook