Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին

20:36, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին

Մարտի 2-ին Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը՝ Մարկ Լելևրի գլխավորությամբ, և Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ Դանիել Բրեարի գլխավորությամբ, կմեկնեն Կիպրոսի Այանապա քաղաք՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին:

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը մարտի 3-ին կմրցի Վրաստանի, մարտի 4-ին՝ Կիպրոսի և մարտի 6-ին՝ ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը մարտի 4-ին կմրցի Վրաստանի, իսկ մարտի 6-ին՝ Կիպրոսի հավաքականի հետ:

2146 | 0
Facebook