Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինգա և Անուշ Արշակյաններն աշնանը կունենան մեծ մենահամերգ

19:31, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Ինգա և Անուշ Արշակյաններն աշնանը կունենան մեծ մենահամերգ
     Անուշ ու Ինգա Արշակյանները տարվա երկրորդ կեսին կունենան մեծ մենահամերգ. այս և այլ նորությունների մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցեց Արշակյան քույրերի հետ: «Աշնանը կունենանք մեծ մենահամերգ: Ծրագրի մշակմամբ զբաղվում է Անուշը: Երկար ժամանակ ուսումնասիրել է Կոմիտաս Վարդապետի երաժշտական ուղղվածությունները, հայ երգաստեղծման օրենքները: 40-50 տարվա բացառիկ ժառանգությունները կներկայացնենք նորովի մշակմամբ»: Համերգի գաղափարը Անուշ Արշակյանինն է, սա նրա վաղեմի երազանքն է եղել: Արշակյանները պատմեցին, որ պատրաստվում են մասնավոր դպրոց բացել և իրենց փորձով կիսվել նոր սերնդի հետ: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կլինեն անհատական և խմբակային դասեր: Տարիքային սահմանափակում չկա: Կարող են այցելել և՛ աղջիկները, և՛ տղաները»:
     Քույրերն առաջիկայում չեն պատրաստվում մեկնել շրջագայությունների, իսկ տեսահոլովակի տեսքով նորություն կունենան մարտին: «Եվրոտեսիլ 2015»-ին Ինգա Արշակյանի մասնակցության լուրերի մասին նրանք նախընտրեցին չխոսել: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Արշակյան քույրերն ասացին, որ արդեն կա «Ապրելու ապրիլ» երգն ու այլ փակագծեր չբացելով՝ միայն ավելացրին, որ այն հավանաբար կունենա տեսահոլովակ:
9349 | 0
Facebook