Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլունին բաժանվում է կնոջից. ԶԼՄ-ներ

21:30, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Քլունին բաժանվում է կնոջից. ԶԼՄ-ներ
     Միանգամից մի քանի խոշոր արտասահմանյան պարբերականներ հայտնել են այն մասին, որ Ամալ և Ջորջ Քլունիներն ամուսնալուծության փաստաթղթերը ներկայացրել են դատարան։ 53-ամյա Քլունին և 37-ամյա Ամալն ամուսնացել են ընդամենը 150 օր առաջ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ նրանց հարաբերություններում կա լարվածություն, որն ի հայտ էր եկել ամուսնանալուց հետո։ Բացի այդ, վերջին ամսվա ընթացքում զույգը մի քանի անգամ լուրջ վիճել է։ Պատճառներից մեկը այն է, որ Քլունին հրաժարվել է տեղափոխվել Լոնդոն, որտեղ Ամալը կարող է արդյունավետ շարունակել իր իրավաբանական գործունեությունը։ Բացի այդ, հունվարին կայացած «Ոսկե Գլոբուսի» ամենամյա մրցանակաբաշխությանը Քլունին հրապարակայնորեն դժգոհություն է հայտնել կնոջ պահելաձևի շուրջ։ Վերջինը չէր լսում նրա շնորհակալական խոսքը՝ շփվելով իր կողքին նստած մարդկանց հետ։
5745 | 0
Facebook