Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարզվել է բրիտանացի լրագրողներին տեսախցիկի առջև գլխատած «ջիհադական Ջոնի» ինքնությունը

17:08, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Պարզվել է բրիտանացի լրագրողներին տեսախցիկի առջև գլխատած «ջիհադական Ջոնի» ինքնությունը

Պարզվել է աշխարհին «ջիհադական Ջոն» կեղծանունով հայտնի` ԻՊ դիմակավորված զինյալներից մեկի ինքնությունը, ով տեսախցիկի առջև մի քանի անգամ երևացել է իսլամիստների պատանդներին գլխատելու ժամանակ: Ինչպես գրում է «Washington Post»-ը, բրիտանական առոգանությամբ այդ մարդն իրականում 26-ամյա բրիտանացի է, ով ծնվել և մեծացել է Լոնդոնի արևմտյան թաղամասերից մեկում:

Հաղորդվում է, որ իսլամիստ պատանու իրական անունը Մուհամեդ Անվազի է, և նա մեծացել է ֆինանսապես լավ ապահովված ընտանիքում: Անվազին նույնիսկ համալսարանն է ավարտել՝ համակարգչային ծրագրավորում մասնագիտությամբ:

Տղայի ինքնության պարզաբանմանն օգնել են նրա համալսարանական ամենամոտ ընկերները: «Ես կասկած չունեմ, որ Մուհամմեդը «ջիհադական Ջոն» անունը կրող մարդն է: Նա ինձ համար եղբոր պես էր, ես չէի կարող սխալվել այդ հարցում»,- նշել է վերջինի ընկերներից մեկը՝ անանունության սկզբունքով:

Նշենք, որ Մուհամեդ Անվազին Սիրիա է մեկնել 2012թ., որտեղ էլ միացել է «Իսլամական պետություն» խմբավորմանը:

8828 | 0
Facebook